Այս տարիների ընթացքում DIAGEN+ ընկերությունը նվաճել է բարձր հուսալիության ախտորոշիչ լաբորատորիայի հեղինակություն և հասել է իրապես ազդեցիկ արդյունքների։

 

Դա հնարավոր է դարձել ծառայությունների սպեկտրի մշտական ընդլայնման, լաբորատոր հետազոտությունների որակի եվրոպական ստանդարտների մակարդակին բարձրացնելու շնորհիվ, ինչը պարբերաբար հաստատվում է Գերմանական բժշկական ասոցիացիայի Կենսաանալիտիկայի Ռեֆերենս ինստիտուտի կողմից (RFB) տրված Որակի արտաքին վերահսկողության բազմաթիվ արտոնագրերով։

 

DIAGEN+ ընկերությունում ներգրավված են փորձառու մասնագետներ, որոնք ունեն նախապատրաստվածության բարձրագույն մակարդակ։ Մեր անձնակազմը կանոնավոր անցնում է որակավորման բարձրացում։

 

Այսօր մեր լաբորատորիան հագեցած է համաշխարհային առաջատար արտադրողների ամենաառաջատար ախտորոշիչ սարքավորմամբ։

 

Մեր արտասահմանյան գոպրծընկերների հետ մենք հետևողականորեն հետևում ենք բժշկական ախտորոշման բնագավառում նորագույն տեխնոլոգիաներին։ Մեթոդներից լավագույները փորձաքննություն անցնելուց հետո ներդրվում են DIAGEN+-ում։

 

Մենք հպարտ ենք, որ Հայաստանի տարբեր շրջաններից մեր հիվանդները ստանում են համաշխարհային մակարդակի ժամանակակից ախտորոշիչ ծառայություններ։

 

Ընտրելով DIAGEN+ Դուք ընտրում եք

  • Սպասարկման բարձրագույն որակ
  • Պրոցեդուրաների անվտանգություն,
  • Արդյունքների արժանահավատություն,
  • Օպերատիվություն,
  • Զգուշավոր խնամք,
  • Մանրազնին ուշադրություն։

 

Մենք հուսով ենք, որ մեր կայքում տեղադրված ախտորոշիչ մեթոդների մասին կանոնավոր թարմացվող տեղեկատվությունը և լոյալության արդիական ակցիաների մասին հաղորդագրությունները Ձեզ կհետաքրքրեն։

 

Լավագույն ցանկություններով

DIAGEN+ թիմ

 

Տեղեկատվություն՝

  • Հիմնադրման ամսաթիվ —  2004 г. Հունիսի 18
  • ՀՀ ԱՆ արտոնագիր — ?-XX-000579 առ 18.06.2004 թ.
  • Մենեջմենտ համաձայն ISO 9001:2008 միջազգային ստանդարտի
  • Հետազոտությունների ներքին վերահսկողություն համաձայն N125 ISO 9001:2008 BUREU VERITAS Certification UA 225890 պրոտոկոլի
  • Հետազոտությունների արտաքին վերահսկողություն համաձայն — համաձայն կենսաանալիտիկայի ռեֆերենսային ինստիտուտի   – Reference Institute for Bioanalytics (RFB) accredited to DIN EN ISO/EC 17043, Germany ծրագրի