Որակի արտաքին գնահատման ծրագրերը – ՈԱԳ (External Quality Assessment – EQA) ընդունված են ամբողջ աշխարհում որպես անգնահատելի գործիքներ, որոնք օգտագործվում են լաբորատորիաների կողմից իրենց թեստային համակարգերի արդյունավետության պարբերական գնահատման համար։

 

Արդյունքները օբյեկտիվորեն համեմատվում են նմանատիպ մեթոդաբանություններ, գործիքներ և ռեագենտներ կիրառող այլ լաբորատորիաների արդյունքների հետ։ Որակի ամենօրյա վերահսկողության հետ համակցված, այդ արտաքին ծրագրերը տալիս են լրացուցիչ համոզվածություն մեր հիվանդներին տրամադրված լաբորատոր հետազոտությունների արդյունքներին։

 

Գերմանական բժշկական ասոցիացիայի Կենսաանալիտիկայի ռեֆերենս ինստիտուտը  (RfB)  առաջարկում է ՈԱԳ լայն սպեկտր (ավելի քան 300 անալիտներ) լաբորատոր հետազոտությունների որակի ապահովման համար։ Սկսած 2016 թ. RfB նաև  առաջարկում է մոտ 150 լրացուցիչ անալիտներ մոլեկուլյար գենետիկ հետազոտությունների Որակի Եվրոպական ցանցից։

 

Անալիզների ճշտության վերահսկողությունն ուղղակի կախված է տրամադրված անալիտների որակից, որոնք ստուգում են անցնում հավաստագրված ստուգաչափական լաբորատորիաներում։ 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ