ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆԱԼԻԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն բանի վրա, որ լաբորատոր անալիզների արդյունքների վրա հիմնված ախտորոշման արժանահավատությունը շատ անգամ կախված է անալիզի համար նմուշառման կանոնների պահպանումից, ինչպես նաև հիվանդին զննման նախապատրաստելու կանոններից։
Դինամիկայում Ձեր առողջական վիճակի մշտադիտարկման անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ հետազոտությունները խորհուրդ է տրվում անցկացնել մեկ լաբորատորիայում։ Դա կապված է այն բանի հետ, որ տարբեր լաբորատորիաներում միևնույն ցուցանիշների հետազոտման համար կարող են կիրառվել տարբեր մեթոդներ և թեստ-համակարգեր, որոնք տարբերվում են յուրահատկության և զգայունության մակարդակով։
ԱՐՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
Լաբորատոր ցուցանիշների թեստավորման համար արյան նմուշները վերցվում են արմունկային երակից վակուումային փորձանոթների մեջ լույեր-ադապտերով սթերիլ ասեղ-թիթեռնիկի օգնությամբ։
Լաբորատոր հետազոտության համար արյունը անհրաժեշտ է հանձնել մինչև դեղամիջոցների ընդունում կամ ոչ շուտ քան դրանց չեղարկումից 2 շաբաթ անց։ (Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անհրաժեշտ է հետազոտել բուժման արդյունավետության կախվածությունը դեղերի չափաբաժնից)։ Եթե Դուք ընդունում եք դեղամիջոցներ, անպայման նախազգուշացրեք դրա մասին բուժող բժշկին։
Արյուն հանձնելուց 24 ժամ առաջ սննդից պետք է բացառել յուղոտ և տապակած ուտելիքը, ինչպես նաև ալկոհոլը։
Արյունը հանձնելուց առաջ անհրաժեշտ է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու հուզական գրգռվածությունը (արյունը հանձնելուց առաջ խորհուրդ է տրվում հանգստանալ 10-15 րոպե)։
Արյունը հանձնելուց 1-2 ժամ առաջ անհրաժեշտ է զերծ մնալ ծխելուց։
Լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում ռենտգենագրաֆիայից, ՈՒՁՀ, ռեկտալ հետազոտությունից կամ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներից հետո անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ արյունը հանձնելու ժամանակի մասին։
Արյունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան, սոված, 8-10 ժամ սոված մնալուց հետո։ Հեղուկներից կարելի է խմել միայն ջուր (սուրճը, թեյը, հյութը և այլ հեղուկներն ազդում են հետազոտության արդյունքի վրա)։
Բացառիկ դեպքերում արյունը լաբորատոր հետազոտությունների համար կարելի է հանձնել ցանկացած ժամանակ, բայց ոչ շուտ քան ուտելուց վեց ժամ հետո։ Այդ բացառությունը վերաբերում է բոլոր կենսաքիմիական ցուցանիշներին, բացի կորտիզոլից, պարատհորմոնից, ԱԿՏՀ, ՍՏՀ, ալդոստերոնից, ռենինից, ՏՏՀ, խոլեսթերինից, խոլեսթերինի-ԲԽԼՊ, խոլեսթերինի-ՑԽԼՊ, եռգլիցերիդներից, լիպոպրոտեինից և ապոլիպոպրոտեինից։
Արյունն ընդհանուր անալիզի համար անհրաժեշտ է հանձնել վերջին ուտելուց ոչ շուտ քան 4 ժամ հետո։
Վերարտադրողական տարիքի կանանց, այդ թվում հղիների, հորմոնալ կարգավիճակի հետազոտության արդյունքները կախված են դաշտանային ցիկլի փուլից։ Այդ պատճառով հորմոնների հետազոտության համար ուղեգրում (ՖՍՀ, ԼՀ, պրոլակտին, էսթրիոլ ազատ, էստրադիոլ, պրոգեսթերոն, տեստոսթերոն, 17-օքսիպրոգեսթերոն) անհրաժեշտ է նշել ցիկլի փուլը, իսկ հղիների համար՝ հղիության ժամկետը (խիստ պահպանելով ձեր բուժող բժշկի խորհուրդները դաշտանային ցիկլի օրվա մասին, որում պետք է հանձնել արյունը)։
Վարակիչ հիվանդությունների սերոդիագնոստիկայի դեպքում, կախված վարակի ժամանակահատվածից և իմունային համակարգի վիճակից, վարակի հակամարմինները կարող են չհայտնաբերվել։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կլինիկական ախտանիշերի առկայության դեպքում հակամարմինների թեստավորման բացասական արդյունքը չի բացառում վարակի առկայությունը։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում անցկացնել կրկնակի հետազոտություն 2-3 շաբաթ անց։
ԱՐՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ
Խոլեսթերինի, խոլեսթերինի-ԲԽԼՊ, խոլեսթերինի-ՑԽԼՊ, եռգլիցերիդների, լիպոպրոտեինի և ապոլիպոպրոտեինի մակարդակները որոշելու համար արյունը խորհուրդ է տրվում հանձնել շատ սոված (ոչ պակաս քան վերջին անգամ ուտելուց 12 ժամ հետո)։
Գլյուկոզան, ինսուլինը, C-պեպտիդը որոշելու համար արյունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան, սոված, սոված մնալուց 8-10 ժամ հետո, եթե հետազոտության տվյալները նշանակված չեն բժշկի կողմից սովորական սննդային կամ ծանրաբեռնվածությամբ ռեժիմում։
ԱԿՏՀ, ՍՏՀ, կորտիզոլի, պարատհորմոնի, ալդոստերոնի, ռենինի և ՏՏՀ պարունակությունն արյան մեջ ենթարկվում է օրական տատանումների, այդ պատճառով այդ հորմոնների թեստավորման համար արյունն անհրաժեշտ է հանձնել միայն առավոտյան ժամը 09.00 մինչև 11.00։
Միզաթթվի կոնցենտրացիան որոշելու համար արյունը հանձնելիս անհրաժեշտ է հետազոտությունից 1-2 օր առաջ հրաժարվել պուրիններով հարուստ սննդից (լյարդ, երիկամներ) և առավելագույնս սահմանափակել սննդակարգում միսը, ձուկը, սուրճը և թեյը։
Վահանաձև գեղձի հորմոնփոխարինող թերապիայի ժամանակ ընդհանուր և ազատ T3 և T4 հետազոտությունից առաջ անհրաժեշտ է բացառել հորմոնալ պրեպարատների ընդունումը։ Յոդի պրեպարատների, ինչպես նաև յոդի մակնշված իզոտոպների և տեխնեցիի ընդունումը անհրաժեշտ է բացառել հետազոտությունն անցկացնելուց 2-3 օր առաջ։
Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (ՊՍՀ) թեստավորումը պետք է անցկացնել մինչև ուռոլոգի կողմից զննումը կամ դրանից 2 շաբաթ անց։ Մինչև թեստավորումը խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն 3-5 օրվա ընթացքում։
Վերարտադրողական համակարգի հորմոնները որոշելու հետազոտության համար արյունը (ԼՀ, ՖՍՀ, էստրադիոլ, պրոգեսթերոն, պրոլակտին, 17-օքսիպրոգեսթերոն, ԴԳԷԱ-Ս, տեստոսթերոն) հարկավոր է հանձնել բուժող բժշկի կողմից նշանակված ցիկլի օրերին։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԶԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ է տրվում չընդունել դիուռետիկներ, ինչպես նաև սննդում օգտագործել բանջարեղեն, մրգեր (բազուկ, գազար, հապալաս և այլն), և դեղամիջոցներ (ամիդոպիրին, ացետիլսալիցիլաթթու և այլն), որոնք կարող են փոխել մեզի գույնը։
Մեզը հավաքելուց կատարվում է սեռական օրգանների հիգիենիկ խնամք։ Կանանց խորհուրդ չի տրվում մեզի անալիզ հանձնել դաշտանի ժամանակ։
Ընդհանուր կլինիկական անալիզի համար հավաքվում է առավոտյան մեզի բաժինը (առաջին միզարձակումը գիշերային քնից հետո) մաքուր չոր ամանի մեջ։
Մանրէաբանական հետազոտության համար մեզն անհրաժեշտ է հավաքել անմիջապես սեռական օրգանների հիգիենիկ խնամքից հետո սթերիլ ամանի մեջ, որը բացում են անմիջապես միզարձակումից առաջ և փակում են մեզը հավաքելուց անմիջապես հետո։ Մեզի նմուշով ամանը անհրաժեշտ է բերել լաբորատորիա 30-60 րոպեի ընթացքում։ Տեղափոխումը ցանկալի է իրականացնել մարմնի ջերմաստիճանին մոտ ջերմաստիճանում (36-37ºC)։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Արժանահավատ արդյունքներ ստանալու համար հետազոտությունից առաջ անհրաժեշտ է սեռական ժուժկալություն 3-5 օրվա ընթացքում։ Եթե այդ ընթացքում տեղի է ունեցել երազախաբություն (գիշերային սերմնաժայթքում), ապա հետազոտության ժամանակը հետաձգվում է (3-5 օր)։
Սերմնահեղուկը հավաքվում է հատուկ տարածքում ձեռնաշարժության օգնությամբ հատուկ ամանի մեջ, որը դուք ստանում եք լաբորատորիայում։ Սերմնահեղուկի չափաբաժինը պետք է հավաքվի ամբողջությամբ, առանց կորստի (հակառակ դեպքում հնարավոր է անալիզի արդյունքների խեղաթյուրում)։
Առանձին դեպքերում սերմնահեղուկը պետք է հավաքվի տնային պայմաններում։ Դրա համար անհրաժեշտ է լաբորատորիայում ստանալ հատուկ աման (սերմնահեղուկի հավաքման համար չի թույլատրվում օգտագործել պահպանակ)։ Ստացված սերմնահեղուկը պետք է բերվի լաբորատորիա 30-60 րոպեի ընթացքում։ Տեղափոխումը ցանկալի է իրականացնել մարմնի ջերմաստիճանին մոտ ջերմաստիճանում (36-37ºC)։
Ուշադրություն՝
Եթե Ձեզ միաժամանակ նշանակվել են սեռական վարակների հայտնաբերման ու սերմնահեղուկի անալիզներ, առաջին հերթին պետք է հանձնել վարակի հայտնաբերման անալիզը։
Ուշադրություն՝
Եթե Ձեզ միաժամանակ նշանակվել են սեռական վարակների հայտնաբերսման ու սերմնահեղուկի անալիզներ, առաջին հերթին պետք է հանձնել վարակի հայտնաբերման անալիզը։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՂԱՆՔԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Կղանքը հավալեքուց առաջ պետք է նախապես միզել զուգարանակոնքի մեջ։ Ապա բնական դեֆեկացիայի ճանապարհով գիշերանոթի կամ զուգարանակոնքի մեջ կղում են։ Հետո գդալիկով կղանքը վերցվում է մաքուր միանգամյա ամանի մեջ դրա 1/3 չափով։
Ուշադրություն
Հոգնայից հետո, ինչպես նաև բարիում ընդունելուց հետո (ռենտգենաբանական հետազոտության ժամանակ) ստացված կղանքի նմուշները պիտանի չեն։
ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Վարակիչ ՍՃՓՀ հարուցիչների հայտանբերման համար որպես կենսանյութ օգտագործվում են միզարձակման խողովակի, հեշտոցի և արգանդի վզիկի քսուքները։ Քսուքները վերցվում են հատուկ ճկուն սթերիլ զոնդերի օգնությամբ և մշակվում են համապատասխան ձևով կախված հետազոտության մեթոդից (բակտերիոսկոպիա, մանրէաբանություն, ՊՇՌ, և այլն)։
Հետազոտության համար կենսանյութը վերցնելուց առաջ
- Տղամարդկանց անհրաժեշտ է չմիզել 4 ժամվա ընթացքում։
- Կանանց խորհուրդ է տրվում արտաքին սեռական օրգանների հիգիենիկ խնամք չանցկացնել 12 ժամվա ընթացքում։
- Կենսանյութը հանձնելուց 3 օր առաջ անհրաժեշտ է բացառել ներհեշտոցային միջոցների կիրառումը (քսուքներ, մոմիկներ, գնդիկներ և այլն) և ներքին լվացումը։
- Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք երկու օր առաջ պետք է բացառեն սեռական ակտը։
- Հակաբիոտիկներ ընդունելու դեպքում կենսանյութը հետազոտության համար պետք է հանձնել դեղամիջոցների վերջին ընդունումից 3-4 շաբաթ հետո։
ՀԵՇՏՈՑԻՑ ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ՔՍՈՒՔ (ՔՍՈՒՔ ԸՍՏ ՊԱՊԱՆԻԿՈԼԱՈՒԻ)
Սա լաբորատոր միկրոսկոպիկ հետազոտություն է ուղղված արգանդի վզիկի բջիջների զարգացման շեղումները հայտնաբերելու համար։
Անալիզը նշանակում են 18 տարեկանից բարձր բոլոր կանանց տարեկան մեկ անգամ, ինչպես նաև՝
- հղիության պլանավորման,
- դաշտանային ցիկլի խանգարումների
- մարդու պապիլոմա-վիրուսի
- գենիտալ հերպեսի,
- հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունման և այլ դեպքերում։
Անալիզը հանձնելու համար հարկավոր է 2-3 օր առաջ՝
- զերծ մնալ սեռական ակտից,
- չօգտագործել հեշտոցի դեղամիջոցներ (քսուքներ, մոմիկներ, կրեմներ),
- քսուքը տալուց 3 ժամ առաջ խորհուրդ է տրվում չմիզել։
- Խորհուրդ չի տրվում քսուք հանձնել քորի և հեշտոցից արտադրության առկայության դեպքում։
- Հեշտոցի քսուքը ցանկալի է հանձնել դաշտանից հետո հեշտոցային ցիկլի 4-5-րդ օրը։
- Քսուքը վերցնում են գինեկոլոգիական զննման ժամանակ հատուկ մեկանգամյա օգտագործման խոզանակով արգանդի վզիկի արտաքին և ներքին մակերեսից։ Քանի որ բջիջները վերցնելիս կատարվում է քերում, ապա որոշ հիվանդների մոտ կարող է լինել աննշան քսվող արյունային արտադրություն հեշտոցից 1-2 օրվա ընթացքում։
- Քսուքը համարվում է նորմալ կամ բացասական, երբ բոլոր բջիջներն ունեն նորմալ չափեր ու ձև, բացակայում են ատիպիկ բջիջները։
- Եթե քսուքում հայտնաբերվում են ախտաբանական բջիջներ, խորհուրդ է տրվում քսուքի բջջաբանական անալիզի կրկնություն որոշ ժամանակ անց։